Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանին սատարող էջը գումարով գովազդում է հայ զինվորների մասնակցությամբ միջադեպը և ասում, որ պետք է ընտրել Քոչարյանին

Քոչարյանին սատարող էջը գումարով գովազդում է հայ զինվորների մասնակցությամբ միջադեպը և ասում, որ պետք է ընտրել Քոչարյանին
Հասարակություն
23:28, 19 май 2021
«Քոչարյանի հետ եմ» անվամբ Ֆեյսբուքյան օգտատերը սոցցանցով վճարովի գովազդել է հայ զինվորների մասնակցությամբ տեսանյութը և գրել, որ պետք է ընտրել Քոչարյանին:

Հիշեցնենք, որ այսօր համացանցով տարածվեց հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ մի տեսանյութ, որի առնչությամբ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում տարածեց՝ նշելով, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: 

«Միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: