Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայոց ձորի 3 քաջորդիներ հետմահու ստացան պարգևներ

Վայոց ձորի 3 քաջորդիներ հետմահու ստացան պարգևներ
Հասարակություն
13:01, 20 май 2021
Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վայոց ձորի 3 քաջորդիների՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու ստացած պարգևները հանձնել է նրանց ընտանիքներին:

Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝

Խաչատրյան Հրայր Սուրիկի, Աղավնաձորի բնակավայր, պարգևատրվել է «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» մեդալով,

Ղարախանյան Ռուբեն Վիրաբի, Վերնաշեն բնակավայր, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով,

Զաքարյան Կարապետ Դերենիկի, Եղեգնաձոր համայնք, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Մենք պարտավոր ենք շենացնել և զարգացնել մեր հայրենիքը, ամուր հողի վրա դնել այդքան դժվարությամբ ձեռք բերված խաղաղությունը, և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ պատերազմը և նրա արհավիրքները փոխանցվեն մեր սերունդներին: Միայն մեր անմնացորդ հայրենասիրությամբ և աշխատանքով կարող ենք արժանի լինել նրանց հերոսությանն ու սխրանքներին»:

Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Արենի, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքների ղեկավարները:

Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին

Խաղաղություն Հայոց աշխարհին, բարի ծառայություն հայ զինվորին։