Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կովիդի պատվաստանյութը անվաճար կլինի ռիսկային խմբի քաղաքացիների համար

Կովիդի պատվաստանյութը անվաճար կլինի ռիսկային խմբի քաղաքացիների համար
Հասարակություն
12:49, 18 февраль 2021
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պետպատվերի շրջանակներում անվճար կպատվաստվեն ռիսկային խմբի քաղաքացիները՝  65 տարեկանը լրացած քաղաքացիները, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդությամբ տառապողները, փակ հաստատություններում գտնվող անձինք և աշխատակիցները։ Նրանց համար պատվաստումը պարտադիր բնույթ չի կրում, կամավոր է և անվճար։ Երեխաները պատվաստման ծրագրի մեջ չեն։ Մյուս քաղաքացիների համար պատվաստում դեռ կլինի վճարովի։ 

Արդեն կան մի քանի պատվաստանյութեր, որոնք ԱՀԿ-ի կողմից հաստատվել են։ Հայաստանում մասնագիտական խմբի կողմից հավանության են արժանացել «Աստռազենեկան», «Ֆայզեռին» և «Սպուտնիկը»։

Նախարարը տեղեկացրեց, որ զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացում սպասող անձանց թիվը բավական փոքրացել է, և գործընթացը շուտով կավարտվի։ 

Կորոնավիրուսով վարակվածության տեմպերի մասին Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վարակվածների տեսակարար կշիռը թեստավորվածների թվի մեջ բավականին ցածր է, սակայն վերարտադրողականության R ռեյթինգը 0,55-ից  բարձրացել է 0,95։