Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով դանակահարության դեպք Մարտակերտում

Մահվան ելքով դանակահարության դեպք Մարտակերտում
Հասարակություն
13:12, 18 февраль 2021
Փետրվարի 18-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած կտրած վերքերով։

Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ սույն քրեական գործով 1996թ. ծնված ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: