Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու

Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու
Հասարակություն
13:19, 18 февраль 2021
Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու, այս մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։ Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ: 

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է: