Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը միջնորդ չի, ինքը պրոադրբեջանական քաղաքականություն է վարում․ Ստեփան Գրիգորյան․ Տեսանյութ

«Ցավով պետք է ասեմ, որ մեզ մոտ պրոռուսական ուժերը շատ են ու այդ բոլոր պորռուսական ուժերը քննադատում են միայն գործող  իշխանություններին և մի թթու խոսք չեն ասում Ռուսաստանի քաղաքականության մասին, դա մեր քաղաքական դաշտի մեծ պրոբլեմն է, որ մենք ոչ թե շարժվում ենք Հայաստանի շահերով, մեր հասարակության շահերով, այլ նաև Ռուսաստանի շահերով, դա պարզ է, որ մեզ խանգարում է»,-այդ մասին այսօր քննարկման ժամանակ ասաց «Սահմանազատում և սահմանագծում․Կառավարության խնդրահարույց որոշման հնարավոր հետևանքները» թեմայով քննարկան ժամանակ, ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Նա կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին՝ իրոք սկսել մտածել մեր երկրի ապագայի մասին։ 

Այնուհետև խոսելով այն խնդրի մասին, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք՝ սկզբում Սյունիքի ուղղությամբ, հետո Գեղարքունիքի ու Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր պետք է մեզ աջակցի, օրինակ Ադրբեջանին ասի՝ առանց աղմուկ դուրս բեր քո զինվորներին ու դրանով պետք է ավարտվեր, բայց քանի որ Ռուսաստանն իր խաղերն է խաղում, իր շահերն է առաջ տանում, գնացին այս ճանապարհով՝ հայեր մենք ձեզ չենք աջակցի, բայց համաձայնվեք դեմարկացիային դելիմիտացիային։

«Հիշե՛ք, դա շատ նման էր նրան, ինչ կատարվում էր Ղարաբաղի պատերազմի ժամանակ, մենք ասում էինք Ռուսասատան, դու մեր ռազմավարական գործընկերն ես աջակցիր մեզ, մեծ պատերազմ է, հիշո՞ւմ եք Ռուսաստանն  ինչ ասեց, ասեց մենք պետք է խաղաղապահներ մտցնենք։ Միտքն այն է, որ այն երկիրը, որ դու ընտրեցիր քո պաշտպան երկիր, քո դաշնակից երկիր չի կատարում իր դաշնակցային ֆունկցիաները, այ հիմա էլ մենք կանգնած ենք այդ դելիմիտացիա, դեմարկացիայի պրոբլեմի առջև։ Ինչու՞ քանի որ Ռուսաստանը չի ուզում պաշտպանել մեզ, ուզում է պաշտպանել այլ երկիր, այստեղ առաջանում է ուրիշ խնդիր, այդ ինչի՞ հետ է կապված, որ այսօրվա իշխանությունները չեն ուզում օգտվել միջազգային հանրության աջակցությունից, Ֆրանսիան, ԱՄՆ, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ԱԽ։ Զարմացած եմ, որ Ադրբեջանը ներխուժեց մեր տարածք, ինչը պաշտոնապես ընդունեցին, ԱՄՆ-ը Ֆրանսիան, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան ու մենք չենք դիմում ՄԱԿ-ի ԱԽ։ Դա շատ լուրջ խնդիր է, լուրջ մարտահրավեր է»,-ասաց Ստեփան Գրիգորյանը։

Խոսելով նաև նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ փաստաթղթի մասին՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ մեզ ստիպեցին ստորագրել այդ փաստաթուղթը, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթից կատարվելու է այն մասը, որը պետք է Ադրբեջանին։

«Դա այն է, որ մենք զորք դուրս բերենք, Քելբաջարից, Աղդամից, Բերձորից, Զանգելանի մի մասից, որն այդ պահին մեր վերահսկողության տակ էր։ Այսինքն՝ այն մասով, որը մեզ էր վերաբերվում, մենք արեցինք, բայց Ադրբեջանը 8-րդ կետը չկատարեց, ամբողջությամբ չվերադարձրեց գերիներին։  Որտեղից ես համոզված լինեմ, որ այդ դելիմտացիան, դեմարկացիան օբյեկտիվ կլինի։ Ռուսաստանը հիմա ասում է, որ  հիմա դաշնակից չի, միջնորդ է, ինքը միջնորդ չի, ինքը պրոադրբեջանական քաղաքականություն է վարում, միանշանակ»,-նշեց Ստեփան Գրիգորյանը։  

Այնուհետև նա հարցադրում է անում իշխանություններին, թե ինչո՞ւ չեն դիմում ՄԱԿ-ի ԱԽ, ԵԱՀԿ՝ հաշվի առնելով, որ այնտեղ մենք ունենք բարեկամ երկրներ, բարեկամ ժողովուրդներ։