Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Եղվարդ քաղաքում․ հայտնաբերվել է 60 տարեկան տղամարդու դի։

Հրդեհ Եղվարդ քաղաքում․ հայտնաբերվել է 60 տարեկան տղամարդու դի։
Հասարակություն
13:47, 18 февраль 2021
Փետրվարի 18-ին, ժամը 07։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գառնիի փողոցի շենքերից մեկի բակում կրպակ է այրվում, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:16-ին, մարվել՝ 08:47-ին: Կրպակում (մոտ 15 քմ) այրվել են կենցաղային իրեր և տանիքի փայտյա կառուցատարրեր (մասամբ). ներսում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։