Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Հայկ Մարությանը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ
Հասարակություն
22:51, 21 май 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ:

Հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձել է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ու մեկ անգամ ևս ընդգծել, որ կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից: Քաղաքապետ Մարությանը նաև շնորհակալություն է հայտնել կրթօջախների տնօրեններին ու մանկավարժական կոլեկտիվներին՝ համավարակի պայմաններում, ինչպես նաև պատերազմի օրերին լարված ու պատասխանատու աշխատանքի համար: