Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք օգնում ենք մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը թողնում ենք նրա ոտքերին. Մխիթար Հայրապետյան

«2021 թվականի սեպտեմբերից, երբ նշանակվեցի  գործադիր տնօրենի պաշտոնում, կարելի է ասել՝ ինչ-որ իմաստով մենք վերաձևակերպեցինք «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունը, և «Իմ քայլը» հիմնադրամը բացառապես սեփական ուժերը, ռեսուրսները կենտրոնացրեց մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա։ Իսկ եթե մարդկային կապիտալ, ապա բնական է, որ մեր հիմնական ուղղությունը պետք է լիներ կրթությունը և գիտությունը։ Ահա այս ոլորտներում է, որ շուրջ երկու տարիների ընթացքում մենք իրականացրել ենք մեր գործունեությունը»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

Նա նշեց, որ դրա շրջանակներում չորս հիմնական ծրագրեր է իրականացրել հիմնադրամը՝ հավելելով, որ  նախկինում ընդունված այդ ավանդույթը՝ տարատեսակ ծրագրեր ֆինանսավորելու կամ համաֆինանսավորելու, փոխարինվեց սեփական հեղինակային ծրագրերի իրագործմամբ, ինչն իհարկե չի բացառում ապագայում այլ նախաձեռնություններում իրենց ներգրավվածությունը ևս՝ կախված դրա նպատակներից և առկա ռեսուրսներից։ 

«Մենք օգնում ենք մարդուն ոտքի կանգնել, սակայն նրա կանգուն մնալը թողնում ենք նրա ոտքերին, ասել է թե՝ մենք նպատակ ունենք մեր ծրագրերի միջոցով տալ գիտելիքներ, հմտություններ և կարողունակություններ մարդուն, դրանով իսկ ապահովելու նրա ինքնաբավությունը և անկախությունը ամբողջ կյանքի ընթացքում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան