Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լապշինը ցանկանում է Ադրբեջանից փոխհատուցման վճարը ստանալ հայկական բանկում բացված հաշվեհամարին

Լապշինը ցանկանում է Ադրբեջանից փոխհատուցման վճարը ստանալ հայկական բանկում բացված հաշվեհամարին
Հասարակություն
16:53, 22 май 2021
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքում տեղադրել է «Արցախբանկի» քարտի լուսանկար ու նշել, որ բանկում հաշիվ է բացել՝ ՄԻԵԴ վճռով Ադրբեջանից փոխանցվելիք 30 000 եվրոն ստանալու համար:

Մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին բլոգերը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում:

Լապշինը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով: Եվրադատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Լապշինին վճարել 30.000 եվրո փոխհատուցում:

Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի հարցումից հետո 2016 թ. դեկտեմբերին ձերբակալվել էր Մինսկում և փոխադրվել Բաքու: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2011 և 2012 թթ. Արցախ այցելելու համար և դատապարտել ազատազրկման: Միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Իսրայելի, ՌԴ բարձրացրած աղմուկից և գործադրած ջանքերից հետո 2017 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու հրամանը: