Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորի 3-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից

Վանաձորի 3-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից
Հասարակություն
14:03, 18 февраль 2021
Վանաձոր քաղաքի 3-րդ պոլիկլինիկայի փոխտնօրեն Մարինե Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց՝ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից:

«Այո, տնօրենին ազատել են աշխատանքից, բայց դա շահարկվող քաղաքական թեմաների հետ կապ չունի»,- մեկնաբանեց Մարինե Ղազարյանը:

Մարինե Ղազարյանի հավաստմամբ պոլիկլինիկայի անձնակազմը չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նման թեմաներ պոլիկլինիկայում չեն շահարկվել և դա կապ չունի տնօրենի աշխատանքից ազատման հետ:

«Պոլիկլինիկան իր ամբողջ անձնակազմով քաղաքականությամբ չի զբաղվում, և ընդհանրապես բուժհաստատությունը ապաքաղաքականացված հաստատություն է, և մենք զբաղվում ենք հիվանդների բուժմամբ և սպասարկմամբ: Ընդհանրապես կոլեկտիվում անգամ այդպիսի թեմա կամ զրույց չի եղել»,- մեկնաբանեց Մարինե Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Վանաձորի 3-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից, քանի որ պոլիկլինիկայի ողջ անձնակազմը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: