Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Սենեգալի դեսպանն այցելել է Մատենադարան

Հայաստանում Սենեգալի դեսպանն այցելել է Մատենադարան
Հասարակություն
18:49, 22 май 2021
Երևանում Սենեգալի պատվավոր հյուպատոս Արտաշես Ավոյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հայաստանում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբդու Սալամ Դիալլոն:

Հյուրերը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում՝  Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Ներկայացվել են նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշները: