Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, մինչև հիմա արված չէ՞»․ վարչապետը դիմեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

«Գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, մինչև հիմա արված չէ՞»․ վարչապետը դիմեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահին
Հասարակություն
14:33, 18 февраль 2021
Կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի շինաշխատանքներին և պարզվեց, որ նախագիծը հաստատված է, գումարները տրամադրված են, սակայն շինաշխատանքները չեն մեկնարկել, քանի որ խնդիրներ են առաջացել գույքի գրանցման հետ։

«Գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունները ձեռք ենք բերել, պարզվում է մինչև հիմա չի արվա՞ծ», - դժգոհեց վարչապետը։ 

Ի պատասխան քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ղուլարյանը արձագանքեց, որ հողային աշխատանքները սկսվել են, սակայն սեփականատերերի՝ ժառանգության ճանաչման հետ կապված խնդիրներով, աշխատանքները դադարեցվել են։

Նիկոլ Փաշինյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց զբաղվել խնդրով, լուծել այն և զեկուցել այդ մասին։