Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա վեց ամսում Երևան կմատակարարվի ցածր հատակով 211 ավտոբուս

Առաջիկա վեց ամսում Երևան կմատակարարվի ցածր հատակով 211 ավտոբուս
Հասարակություն
12:44, 25 май 2021
Առաջիկա վեց ամսվա ընթացքում 8.6 մետրանոց, ցածր հատակով և բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան:

Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Քիչ առաջ մի պայմանագիր ստորագրեցի, համաձայն որի ցածր հատակով և բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան, 8.6 մետրանոց 161 ավտոբուս առաջիկա վեց ամսվա ընթացքում կլինի մատակարարումը: Եվս մեկ պայմանագիր էլ արդեն կնքել ենք նույնատիպ 50 ավտոբուսի մատակարարման վերաբերյալ: Դրանք նույնպես Երևան կմատակարարվեն վեց ամսվա ընթացքում»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով` այդ ավտոբուսներն աշխատում են CNG-ով (սեղմված բնական գազ է, որը բաղկացած է հիմնականում մեթանից), ինչը դասվում է կանաչ վառելիքների շարքը: