Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերին Շորժայում փոխհրաձգության ժամանակ զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Խուրշուդյանը

Վերին Շորժայում փոխհրաձգության ժամանակ զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Խուրշուդյանը
Հասարակություն
17:17, 25 май 2021
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։