Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքե՞ր են դիմել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար

Ովքե՞ր են դիմել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար
Հասարակություն
17:12, 18 февраль 2021
Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին  հանձնաժաղովի չորս անդաները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը և Վահե Գևորկյանցը, հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական կայքը։

 Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերը, որոնք թվով չորսն էին, իսկ հայտատուները՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:

Քննարկելով ներկայացված հայտերը Հանձնաժողովի անդամները որոշում կայացրեցին փետրվարի 26-ին ամփոփել մրցույթի արդյունքները: