Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային հանդիպում է ունեցել դատավորների հետ

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային հանդիպում է ունեցել դատավորների հետ
Հասարակություն
11:51, 27 май 2021
Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային հանդիպում է ունեցել դատավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Մայիսի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Առաջին ատյանի վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահին:

Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Էքս օֆիսիո» սկզբունքի կիրառելիության արգելքի հնարավորությանը վարչական վերաքննիչ վարույթում, գրավոր վարույթի հնարավորությանը վերաքննիչ վարչական դատավարության ընթացակարգում, ինչպես նաև համակարգում առկա առաջնահերթ լուծումներ պահանջող մի շարք խնդիրների, մասնավորապես՝ դատարանների բեռնաթափմանն ու աշխատակազմերի համալրմանը վերաբերող հարցերի:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն։