Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնավարմանս այս կարճ ընթացքում մեկնարկ տվեցինք մի շարք կարևոր ծրագրերի որի պտուղները բնակչության համար հետո է հասու լինելու․ Մեսրոպ Մեսրոպյան

Պաշտոնավարմանս այս կարճ ընթացքում մեկնարկ տվեցինք մի շարք կարևոր ծրագրերի  որի պտուղները բնակչության համար հետո է հասու լինելու․ Մեսրոպ Մեսրոպյան
Հասարակություն
13:51, 27 май 2021
Մեսրոպ Մեսրոպյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ու իմ շատ սիրելի կոտայքցիներ, 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել` աշխատանքային որոշակի անհամաձայնությունների պատճառով:

Իմ սիրելի ու հարազատ մարզում աշխատածս այս 6 ամիսներին առաջնային սկզբունքս մեկն է եղել՝ հատկապես այս բարդ ժամանակահատվածում գործել բացառապես հօգուտ և ի շահ երկրի, մարզի ու ժողովրդի: 

Պաշտոնավարմանս այս կարճ, բայց արդյունավետ ամիսներին պետք է վստահորեն ասեմ՝ վայելեցի իմ աշխատակազմի հարգանքը, կառուցողական աշխատեցի համայնքի բոլոր ղեկավարների հետ, միասին լեցուն ու գերծանրաբեռնված օրակարգով մարզում մի շարք կարևոր ծրագրերի մեկնարկ տվեցինք, որի պտուղները բնակչության համար հետո է հասու լինելու: 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, մարզպետարանի բոլոր աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մարզպետարանի ենթակա կառույցների աշխատակիցներին արդյունավետ համագործակցության համար: 

Այս կարևոր ժամանակներում մեր ժողովրդին մաղթում եմ իմաստություն, այս թոհուբոհում ճիշտն ու սխալը իրարից տարբերելու կարողություն: 

Թող խաղաղություն լինի երկրում, մնացյալ ամեն բան անցողիկ է …»։