Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր նամակներ եմ հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին պահանջել Ադրբեջանից հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից․ Արարատ Միրզոյան

Այսօր նամակներ եմ հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին պահանջել Ադրբեջանից հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից․ Արարատ Միրզոյան
Հասարակություն
18:59, 27 май 2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր նամակներ եմ հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները և ադրբեջանական կողմի վերջին սադրանքը, ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող։

Նախազգուշացրել եմ, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը։ Ըստ այդմ, կոչ եմ արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից»։