Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետության օրը․ Երևանի քաղաքապետարանը արխիվային լուսանկարներ է հրապարակել

Հանրապետության օրը․ Երևանի քաղաքապետարանը  արխիվային լուսանկարներ է հրապարակել
Հասարակություն
10:59, 28 май 2021
Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։

Հրապարակում ենք լուսանկարներ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի արխիվներից, որոնցից մի մասը հրապարակվում են առաջին անգամ։