Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ հաշված ժամեր անց, մենք հայտարարություններ լսեցինք և՛ Փարիզից, և՛ Վաշինգտոնից, որոնք երկրորդում են, համահունչ են և համաքայլ պաշտոնական Երևանի առաջարկությանը․ Ռուբեն Մեհրաբյան

Երեկ հաշված ժամեր անց, մենք հայտարարություններ լսեցինք և՛ Փարիզից, և՛ Վաշինգտոնից, որոնք երկրորդում են, համահունչ են և համաքայլ պաշտոնական Երևանի առաջարկությանը․ Ռուբեն Մեհրաբյան
Հասարակություն
12:20, 28 май 2021
«Այն, ինչ երեկ հնչեց որպես առաջարկ՝ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, այդ հայտարարությունը գալիս էր լրացնելու մայիսի 12-ից այս կողմ ընկած ժամանակաշրջանի դեպքերի ընթացքը և տրամաբանական շարունակությունն էր»,-այդ մասին այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Նա նշեց, որ մայիսի 12-ից հետո, երբ Հայաստանի բոլոր դիմումների գլխավոր հասցեատերը ՀԱՊԿ-ն էր, և՛ Մոսկվան, և՛ Հայաստանը փաստորեն իր պահուստներից միանգամից հանեցին սեղանի վրա դրեցին այն ամբողջ 30 տարվա իրավապայմանագրային բազան և եթե այդ ամենը մենք ստորագրել ենք ու հիմա չպետք է դնենք շարժման մեջ, ապա հարց է առաջանում՝ էլ ինչի համար ենք ստորագրել, այդ իմաստով շատ ճիշտ է։

Քաղաքագետի խոսքով, սակայն դա որևէ օգուտ չի տալիս, ավելին՝ նույնիսկ որևէ բարոյական աջակցության բացակայության պարագայում մեզ փորձում են կերակրել կեղծ օրակարգով և զրոյական գումարով  խաղի տրամաբանությամբ մի նոր կռիվ են փորձում քցել այստեղ և ընդ որում այնպես, որ էքսկլյուզիվ արբիտրի դերը Մոսկվան վերապահի իրեն։ 

«Եվ բնական էր՝ ուր էր տանելու նման դասավորությունը։ Տանելու էր հայկական շահերի հաշվին Ռուսաստան Ադրբեջան հարաբերությունների ճշտելուն, իսկ Հայաստանը դառնում էր ուղղակի մանրադրամ ու բնական է, որ սա լինել չի կարող։ Եվ երեկվա հայտարարությունն ուղղակի այդ լռությունից դրդված, նաև այս իրադարձություններով պայմանավորված մի առաջարկ էր, որը փաստորեն նաև փոխանցում էր մեր միջազգային գործընկերներին։ Ի վերջո մենք մինչ այդ էլ լսել ենք, որ միացյալ նահանգներն են գտնում,որ հարցը պետք է տեղափոխվի ՄԱԿ-ի ԱԽ, Ֆրանսիայից էինք լսում հայտարարություններ՝ ուղղակի աջակցության մասին, այդ թվում նաև ռազմական աջակցության, ինչի մասին խոսում էր հենց անձամբ Փաշինյանը։ Հիմա նրանք սպասում էին մեզանից փոխանցման և այդ փոխանցումը երեկ եղավ։ Եվ հաշված ժամեր անց, մենք հայտարարություններ լսեցինք և՛ Փարիզից,և՛ Վաշինգտոնից, որոնք երկրորդում են, համահունչ են և համաքայլ՝ պաշտոնական Երևանի առաջարկությանը»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։