Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով եմ՝ գալիք տարիները խաղաղություն կբերեն բոլորին. ՄԹ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Հուսով եմ՝ գալիք տարիները խաղաղություն կբերեն բոլորին. ՄԹ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Հասարակություն
16:04, 28 май 2021
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում՝ նշելով. «Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ։ Հուսով եմ՝ գալիք տարիներն առողջություն, երջանկություն և խաղաղություն կբերեն բոլորին»։

Գալագերը նաև այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: