Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրի էներգետիկ ռեսուրսների 80 տոկոսը հանձնում ես Ռուսաստանին, հետո խոստանում «ուժեղ Հայաստան», ու այդ տեսլականի անունը դնում ես «Հայաստան»․ Ստյոպա Սաֆարյան

Երկրի էներգետիկ ռեսուրսների 80 տոկոսը հանձնում ես Ռուսաստանին, հետո խոստանում «ուժեղ Հայաստան», ու այդ տեսլականի անունը դնում ես «Հայաստան»․ Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն
11:33, 31 май 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկրի էներգետիկ ռեսուրսների 80 տոկոսը հանձնում ես Ռուսաստանին, ռազմավարական ոլորտները՝ կապը, բաշխիչ ցանցերը, երկաթուղին՝ նույնպես, ռազմարդյունաբերության հիմքը կազմող ձեռնարկությունները (Մերգելյան, Հրազդանմաշ և այլն) «գույք պարտքի դիմաց» ծրագրով նվիրում ես Ռուսաստանին, իրավահաջորդիդ հետ միասին նույնիսկ հայերին ես «խոպանով» հանձնում Ռուսաստանին որ 3 միլիոնանոց համայնք գոյանա, հետո 12 տարի անց «վերադառնում» ես քաղաքականություն, ճակատագրի հեգնանքով գնում ես ծաղիկ ես դնում մի քանի հարյուրամյա կորսված պետականության ինքնիշխանությունը վերականգնած ու առաջին Հանրապետությունը հիմնադրած Արամ Մանուկյանի հուշարձանին, հետո խոստանում «ուժեղ Հայաստան»՝ նրա ինքնիշխանության կրճատման հաշվին ավելի բարձր ինտեգրել Հայաստանը Ռուսաստանի հետ ու այդ տեսլականի անունը դնում ես «Հայաստան»․․․   

Հայաստանը Ռուսաստանի հետ ավելի բարձր ինտեգրող մեկ այլ ուժ էլ լրացնում է քեզ, թե այդ մեր ապրած «տուն-գուբեռնիան» կոչվելու է Հայաստան, մյուսն էլ «պատիվ է տալիս» այդպիսի «ինտեգրված» Հայաստանին․․․

Իսկ թե ինչ թանկ գին ենք վճարում այդ ամենի համար, տե՛ս Արցախյան պատերազմը․․․․

Մենք այլևս իրավունք չունենք ընտրությանը վերաբերենք այնպես, ինչպես վերաբերել ենք․․․ Ըստ որում՝ խոսքը վերաբերում է ոչ միայն ընտրակեղծիքով ու ընտրակաշառքով ընտրություններին, այլ նաև 2018-ին ընտրությանը՝ առանց էյֆորիայի, սթափ ու գիտակցված, ոչ միայն սրտով, այլ նաև հանուն պրոֆեսիոնալիզմի, ազնվության, մարդասիրության, դասեր քաղած ու հիշողությամբ, իմացությամբ ու մտքով, իրատեսական ու Հայաստանակենտրոն ծրագրերով․․․»։