Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարությունը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» զոհերի մասունքների հետ կապված հարցերը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» զոհերի մասունքների հետ կապված հարցերը. ԱՆ
Հասարակություն
18:03, 31 май 2021
Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»:

Եվ հրապարակել մի քանի լուսանկարներ՝ հղում անելով Mediaport-ին

Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: 

«Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված`զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից: 

Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար: ԱՆ կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ։