Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է․ Հանս Կլյուգե

ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է․ Հանս Կլյուգե
Հասարակություն
22:47, 18 февраль 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահութան նախարարությունից։ Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը:

«Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ ենք առողջապահության նախարարության և կառավարության հետ շարունակել համագործակցել: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է լսել ձեր երկրի կարիքները և հնարավորություն ունենալ կենտրոնանալու առավել անհրաժեշտ ուղղությունների վրա: ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործըթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»,- ասել է Հանս Կլյուգեն և հավելել, որ չափազանց բարձր է գնահատում Հայաստանում տեղեկատվության հասանելիության և կարիքների բարձրաձայնման քաղաքականությունը:
«Շնորհակալ ենք գործակցության` մասնավորապես COVID-19-ի ժամանակ ցուցաբերված ահռելի աջակցության համար: Նշված ոլորտները մեր առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է շտապ բարելավել վերականգնողական կենտրոնների կարողությունները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Հանդիպման ավարտին ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ համագործակցության արդյուքնում հնարավոր կլինի գտնել վերհանված խնդիրների լուծման տարբերակները: