Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները Սարդարապատ գյուղի երկու տան նկուղներից հեռացրել են մոտ 9 տոննա ոռոգման ջուր

Փրկարարները Սարդարապատ գյուղի երկու տան նկուղներից հեռացրել են մոտ 9 տոննա ոռոգման ջուր
Հասարակություն
23:08, 31 май 2021
Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 31-ին, ժամը 06:31-ին ահազանգ է ստացել, որ ոռոգման ջուրը լցվել է Սարդարապատ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի նկուղը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ջրալցվել է նաև հարակից տան նկուղը։ Փրկարարները երկու տան նկուղներից հեռացրել են մոտ 9 տոննա ոռոգման ջուր։