Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության տոնի առթիվ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության տոնի առթիվ
Հասարակություն
12:22, 01 июнь 2021
«Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր կյանքում առանձնացող ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի  լուսավոր գալիքը:

Մենք՝ մեծերս, կյանքում ունենք կարևորագույն առաքելություն և  պարտականություն՝ ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր առողջության, կրթության համար, պաշտպանել ձեր իրավունքներն ու լավագույն շահերը` ձեր մանկությունը դարձնելով լիարժեք ու ապահով:

Դուք ձեր  անկեղծությամբ ու անմիջականությամբ, մանկական մաքրությամբ  երփնավառ գույներով  զարդարում եք ձեր ծնողների, հարազատների,երկրի առօրյան:

Ամառնամուտի այս ջերմ տոնի առիթով  կրկին  շնորհավորում եմ մեր փոքրիկներին, մաղթում անվրդով երկինք ,անհոգ մանկություն, քաջառողջություն, ընտանեկան սեր, ջերմություն, բարեկեցություն»: