Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վստահ եմ». Պուտինն աջակցում եւ չի կասկածում Փաշինյանի հաղթանակին

«Վստահ եմ». Պուտինն աջակցում եւ չի կասկածում Փաշինյանի հաղթանակին
Հասարակություն
12:30, 01 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ ստանում է բազմաթիվ շնորհավորական նամակներ արտասահմանյան երկրների ղեկավարներից, դրանցից հատկանշական է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձի մի հատվածը: Ընտրություններից ընդամենը 19 օր առաջ ՌԴ նախագահն իր բացահայտ ու հրապարակային աջակցությունն է հայտնում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, իր «անկեղծ» առողջությունն ու հաջողությունը մաղթելով Փաշինյանին, Պուտինը շեշտում է երկկողմ լավ հարաբերությունների մասին և ընդգծում է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները»:
Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ստորեւ:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման։
Անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն»:

Հիշեցնենք նաև, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս շնորհավորել էր Փաշինյանին: