Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օգտվու՞մ եք ձայնային հաղորդագրություններից․հաշմանդամների համար հարմարություններ ստեղծելով, հեշտացնում ենք մեր կյանքը»․ Դավիթ Թումասյան

«Օգտվու՞մ եք ձայնային հաղորդագրություններից․հաշմանդամների համար հարմարություններ ստեղծելով, հեշտացնում ենք մեր կյանքը»․ Դավիթ Թումասյան
Հասարակություն
15:31, 01 июнь 2021
Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մի շարք դպրոցների աշակերտների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում ընթանում է «Դպրոցական ավագանու» նիստը, այն վարում է Երևանի քաղաքապետը։ 

Միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանն անդրադառնալով երեխաների կողմից բարձրաձայնած՝ կյանքի, սովորելու և այլ իրավունքներին՝ նշեց, որ իրավունքները բազմանզան են, բայց յուրաքանչյուր իրավունք երեխաների կողմից ընկալվում է տարբեր ձևով՝ ելնելով և տարիքային առանձնահատկություններից, և մտածելակրեպից և այն միջավայրից որում գտնվում են երեծաները։

«Եթե մենք միջավայրը հարմարեցնենք այնպես, որ այն հարմար լինի հաշմանդամություն ունեցող անձանց, մենք հարմարեցնելու ենք դա նաև մեզ համար։ Օգտվու՞մ եք ձայնային հաղորդագրություններից, իսկ գիտե՞ք ինչու է դա ստեղծվել»,-երեխաներին հարց ուղղեց միջազգային փորձագետն ու հիշատակեց, որ ձայնային հաղորդագրությունը ստեղծվել է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, քանի որ իրենք չեն կարողանում գրել․ «Երբ դուք գնում եք հին վերանորոգած բնակարաններ լույսը վառելու վարդակը գտնվում է բավականին վերև, իսկ նոր վերանորոգված բնակարաններում՝ բավականին ներքև, որովհետև դա հարմարեցվել է անվասայլակներով անձանց համար, որպեսզի կարողանան հեշտությամբ վառել կամ մարել լույսը։ Գյուղի տներում շեմը բավական բարձր է, որը սայլակավոր անձը չի կարողանալու հաղթահարել, իսկ նորակառույցներում մենք չունենք այդպիսի շեմեր, ունենք լայն դռներ և ցանկացած անձ կարողանում է անարգել մուտք գործել»,-ասաց Դավիթ Թումասյանն ու նշեց, որ նմանօրինակ հարմարեցումները հեշտացնում են նաև այն մարդկանց կյանքը, որոնք հաշմանդամ չեն։ 

Անդրադառնալով երեխաների պարտականություններին՝ երեխաների իրավունքի միջազգային իրավունքի փորձագետն ընդգծեց, որ երեխաները թեպետ չունեն պարտականություններ, սակայն, երբ տարբեր իրավահարաբերությունների մեջ են մտնում և ունենում են տարբեր սոցիալական դերեր՝ այդտեղ ձեռք են բերում պարտականություններ․ «Երբ դուք գնում եք դպրոց, դուք ձեռք եք բերում աշակերտի կարգավիճակ և ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում դուք ունեք աշակերտի պարտականություններ։ Երբ դուք գտնվում եք տանը և շփվում եք ձեր ծնողների հետ՝ դուք ունեք զավակի պարտականություններ, երբ դուք փողոց եք անցնում, դուք դառնում եք հետիոտն և ձեռք եք բերում հետիոտնի պարտականություններ։ Չնայած երեխան ինքնին չունի պարտականություն, բայց երբ սկսում է իրականացնել որոշակի գործողություն ունենում է պարտականություններ, որոնք պետք է իրականացնել»։