Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհվածների աճյունների ու մասունքների պահպանման համար կառուցվում են սառնարաններ․ ArmeniaNews

Զոհվածների աճյունների ու մասունքների պահպանման համար կառուցվում են սառնարաններ․ ArmeniaNews
Հասարակություն
15:41, 01 июнь 2021
Ինչպես ավելի վաղ հայտնել էիք, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել Աբովյանում դիերի, մասունքների պահման պայմանների խնդիր:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Աբովյանում դիերի, մասունքների պահման պայմանների խնդրով ծառայողական քննություն է նշանակվել:

Մեր տեղեկություններով Աբովյանում պահվող դիերն արդեն տեղափոխվել են պատշաճ պահպանման վայր, ավելին՝ զոհվածների աճյունների ու մասունքների պահպանման համար կառուցվում են նոր սառնարաններ։

Աղբյուր՝ ArmeniaNews