Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից․ Արայիկ Հարությունյան

Երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից․ Արայիկ Հարությունյան
Հասարակություն
19:04, 01 июнь 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց քովիդի և պատերազմի պատճառով մեկ տարի շարունակ իրենց տոներից զրկված երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից: Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու, բայց որոշել են Հրապարակի համերգը խանգարել: Հետաքրքիր է՝ ինչու՞: Սթափվե՛ք...»