Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի աջակիցներին չհաջողվեց տապալել երեխաների տոնական համերգը հրապարակում․ այն կայացավ առանց միջադեպերի

Քոչարյանի աջակիցներին չհաջողվեց տապալել երեխաների տոնական համերգը հրապարակում․ այն կայացավ առանց միջադեպերի
Հասարակություն
15:32, 02 июнь 2021
Երեկ՝ հունիսի 1-ին, Երևանի տարբեր հրապարակներում հունիսմեկյան տոնական միջոցառումներ անցկացվեցին։ Գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Հանրապետության Հրապարակում։

Որոշ խմբեր միջոցառման անցկացման դեմ ակցիա իրականացնելու մասին հայտարարեցին։ Տարածեցին, որ խափանելու են Հանրապետության հրապարակում անցկացվելիք համերգը։ Համերգի մեկնարկից առաջ Հրապարակում էր նաև Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Գեղամ Նազարյանը։

Նազարյանը ընդամենը փոքրիկ հարցուպատասխան ունեցավ լրագրողների հետ, ապա հեռացավ Հրապարակից։ Որևէ ակցիա, միջոցառում չստացվեց իրականացնել։ Բողոքի ակցիային այլ մարդիկ չէին միացել։