Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

Ադրբեջանում մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը
Հասարակություն
15:49, 02 июнь 2021
Ադրբեջանում սկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք, իբր, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում խոշտանգել են ադրբեջանցի գերիներին ու այլ հանցագործություններ կատարել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Յասամալի շրջանային դատարանում մեկնարկել է քրեական գործերով նախապատրաստական նիստը, դրանք քննելու է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը։

Ադրբեջանական կողմը Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է, որ նա, իբր, հայկական զինված խմբավորման կազմում խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը գերի է վերցվել 1991թ․ հուլիսի 12-ին։ Նաև Մկրտչյանը, իբր, տարբեր ժամանակներում ծեծել ու խոշտանգումների է ենթարկել գերի վերցված Ադրբեջանի 11 քաղաքացու Շուշիի բանտում ու Երևանում։