Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է 2021թ. ձմեռային զորակոչը. Արցախի ՊՆ

Մեկնարկել է 2021թ. ձմեռային զորակոչը. Արցախի ՊՆ
Հասարակություն
20:47, 08 февраль 2021
Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը. տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից:

«Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:

Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու նպատակով, միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները, իսկ վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է:

Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուներն ու կազմակերպիչները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար»: