Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինի պահվող զենք և գողություններ. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Մալաթիայի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկությունն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի գործընկերների հետ: Մարտի 28-ին, առավոտյան ժամը 6.30-ին, Բ-2 թաղամասում, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, նրան ձերբակալեցին և ոստիկանության Մալաթիայի բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու` իր վարած «Նիսանով»: Նա հայտնեց, որ մեքենայում թմբուկավոր ատրճանակ կա:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը մեքենայում կատարված խուզարկության ընթացքում 31-ամյա տղամարդը ներկայացրեց ատրճանակը` լիցքավորված հինգ փամփուշտով: Բայց սա տղամարդու միակ խոստովանությունը չէր: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ մարտ ամսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կայանված տարբեր մեքենաներից կատարել է հայելիների և հայելու ապակիների գողություններ:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: