Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անտինիկոլ» լոգոյով մայկա հագնելը Միքայել Միասնյանի նախաձեռնությանը միանալ չէ․ ԼՀԿ պատգամավորի նախկին օգնականը հերքում է

«Անտինիկոլ» լոգոյով մայկա հագնելը Միքայել Միասնյանի նախաձեռնությանը միանալ չէ․ ԼՀԿ պատգամավորի նախկին օգնականը հերքում է
Հասարակություն
17:57, 03 июнь 2021
Օրեր առաջ ԼՀԿ-ական պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Գրանտ Սարկիսովը ներկա էր գտնվել antinikol նախաձեռնության միջոցառմանը, հագել այդ լոգոյով մայկան, լուսանկարվել, որից հետո այդ լուսանկարը տարածվել էր ֆեյսբուքում։ 

Civic.am-ը անդրադառնալով դրան, հրապարակում էր արել, որ ԼՀԿ պատգամավորի օգնականը միացել է Միքայել Մինասյանի շարժմանը։
 
Մեր հրապարակումից հետո Սարկիսովը ֆեյսբուքյան էջում գրեց, թե օգնականի պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել, այնուհետև մեզ  պատասխան ուղարկեց, որ ինքը չի միացել Մինասյանի նախաձեռնությանը, այլ նախաձեռնության շարքերում ունենալով ընկերներ, հրավեր է ստացել այդ միջոցառմանը մասնակցելու, ինչը և արել է։