Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գրանդ Քենդի»-ի սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում

«Գրանդ Քենդի»-ի սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում
Հասարակություն
21:00, 08 февраль 2021
 ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի խանութ-սրճարանում 3 տարեկան երեխայի գլուխն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Ե․ Ա․-ին (ծնված 2018 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: