Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանրային հեռուստաընկերություն»-ը հաղթել է մայրաքաղաքային սփռման մրցույթում․ Հ1-ը լուրերի նոր ալիք կունենա

«Հանրային հեռուստաընկերություն»-ը հաղթել է մայրաքաղաքային սփռման մրցույթում․ Հ1-ը լուրերի  նոր ալիք կունենա
Հասարակություն
14:54, 04 июнь 2021
Այսօր՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, որի օրակարգում ընդգրկված էին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության, «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երեք ընկերություն՝ «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 595, 635 և 646 միավոր: