Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ-ն իր մասով, մտածված կամ չմտածված, ամեն ինչ արել է, որ իր իսկ որոշումը անվավեր ճանաչվի Ռոբերտ Քոչարյանի դեմ․ Դանիել Իոաննիսյան

ԿԸՀ-ն իր մասով, մտածված կամ չմտածված, ամեն ինչ արել է, որ իր իսկ որոշումը անվավեր ճանաչվի Ռոբերտ Քոչարյանի դեմ․ Դանիել Իոաննիսյան
Հասարակություն
11:27, 07 июнь 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վարչական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները:

Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են... Հետևապես, ըստ դատարանի որոշման, Քոչարյանի դեմքով էապես ավելի շատ 5 քմ-ից մեծ պաստառներ կլինեն, քան մյուս կուսակցությունների (առաջին համարների):

Նշեմ, որ ԿԸՀ-ն իրոք մարդավարի չէր հիմնավորել, որ այդ պաստառները ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի հետ: ԿԸՀ-ում, որոշման մեջ, նույնիսկ չէին գրել, որ դրա վրա Ռոբերտ Քոչարյանի դեմքն է պատկերված (!)... ԿԸՀ-ն դա չի նշել նաև իր առարկություններում ու նույնիսկ չի ներկայացել դատական նիստին, որ դա բանավոր ասի:

Ու թեև ԿԸՀ-ն իր մասով, մտածված կամ չմտածված, ամեն ինչ արել է, որ իր իսկ որոշումը անվավեր ճանաչվի, դատարանը չէր կարող այդ աստիճանի անհավասար մրցապայքար ստեղծող որոշում կայացներ:

Հավելեմ, որ օրենքի բացը, որի մասին նշել է դատարանը, չէր վրիպել նաև քաղհասարակության աչքից և մենք առաջարկել էինք օրենքում փոխել ձևակերպումները: Ու թեև այդ առաջարկը  օրհնվեց Վենետիկի հանձնաժողովում, այն հանվեց «Իմ քայլի» կողմից՝ «չենք կարծում, որ կարիքը կա» հիմնավորմամբ:

Ապրե՜ն տակից ոմանց լավություն անող ԿԸՀ-ն, անհավասար մրցակցություն ապահովող վարչական դատարանը և, իհարկե, բոլոր բարեփոխումները տապալած «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներ:

«Անկախ դիտորդը» շարունակում է Վարչական դատարանում ընտրական գործերի քննության մշտադիտարկումը»: