Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեմիրճյանին ու Սպարապետին սպանելով Քոչարյանը հողերը հանձնեց․ էջմիածնեցի

Դեմիրճյանին ու Սպարապետին սպանելով Քոչարյանը հողերը հանձնեց․ էջմիածնեցի
Հասարակություն
13:57, 07 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին այսօր գտնվում էր Էջմիածին քաղաքում։

Փաշինյանի այցի ընթացքում հավաքված քաղաքացիները բացականչում էին՝ «Նիկոլ վարչապետ», «Նիկոլ դուխով» եւ այլ արտահայտություններ։ Հավաքված Էջմիածնեցիները նկատելով ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» ՀԸ-ի լրագրողին՝ էլ ավելի բարձր սկսեցին Նիկոլ Փաշինյանին աջակցող կոչեր անել։ 

Քաղաքացիներից մեկը լրագրողին ասաց. «Ընտանիքդ ես ծախում, քո երեխեքիդ ես ծախում». իսկ մեկ ուրիշ քաղաքացի բացականչեց.

«Դաշնակ շներ. Քոչարյանի փողերով եք աշխատում».

Հավաքվածներից մեկը հիշեցրեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին եւ ասաց․ «Դեմիրճյանին ու Սպարապետին սպանելով Քոչարյանը հողերը հանձնեց. էն ժամանակ ստորագրեց, որ Ալիեւի հետ Իջեւանում չայ էր խմում»։

Էջմիածնեցիները նաեւ խոսեցին մարտի 1-ի մասին եւ նրանցից մեկն ասաց. «ԲՏՌ-ը բերել մտցրել էին ժողովրդի մեջ».