Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակարան Իսպանիայում, Հովհաննես Այվազովսկու 200 հազար դոլարանոց նկար, 3 թանկարժեք ժամացույց. Վահե Հակոբյանի ունեցվածքը

Բնակարան Իսպանիայում, Հովհաննես Այվազովսկու 200 հազար դոլարանոց նկար, 3 թանկարժեք ժամացույց. Վահե Հակոբյանի ունեցվածքը
Հասարակություն
15:37, 07 июнь 2021
«Հայաստան» դաշինքի 4-րդ համար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Նա հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ բոլորն էլ համատեղ սեփականության իրավունքով: Հակոբյանը հայտարարագրել է 1 բնակարա՝ Իսպանիայի Ալիկանտե քաղաքում՝ 90 քմ մակերեսով, 2 բնակարան եւ 3 ավտոկայանատեղի Երեւանի Դեմիրճյան փողոցում, 1 բնակարան եւ 1 հողամաս էլ Վահագնի թաղամասում:

Որպես շարժական գույք Հակոբյանը հայտարարագրել է՝ «Lexus ES250», «Mercedes-Benz V250D» մակնիշի ավտոմեքենաներ եւ «Harley-Davidson» մոտոցիկլ։ 

Սյունիքի նախկին մարզպետը որպես թանկարժեք գույք հայտարարագրել է՝ 17 հազար դոլար արժեքով «Hublot» ժամացույց, 11 միլիոն դրամանոց «Vacheron Constantin» ժամացույց, 12 միլիոն դրամանոց «Breguet» ժամացույց։ Բացի այդ վերջինս հայտարարագրել է նաեւ Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը՝ 200 հազար դոլար արժեքով, Մարտիրոս Սարյանի յուղաներկ՝ 150 հազար դոլար արժեքով եւ Սարյանի «Սեւան» ջրանկար՝ 18 հազար դոլար արժեքով:  

Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի խորհրդի անդամ է եւ 1 տարվա կտրվածքով նրա եկամուտը կազմել 72 միլիոն դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա եկամուտները կազմել են՝ 9.8 մլն դրամ, 212 հազար եվրո եւ 408 հազար դոլար։ Վահե Հակոբյանը 10 տոկոս բաժնետոմս ունի «Քրոնիմետ մետալ թրեյդինք Սի Այ Էս» ՓԲԸ-ում:  

Նշենք, որ ընտրություններին ընդառաջ բոլոր ուժերը ներկայացրել են իրենց թեկնածուների հայտարարագրերը: «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է առավել հետաքրքիրները:

Աղբյուր armtimes.com