Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող ԶԼՄ-ների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին․ Աննա Մկրտչյան

Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող ԶԼՄ-ների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին․ Աննա Մկրտչյան
Հասարակություն
16:19, 07 июнь 2021
Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով անհայտ ծագման տելեգրամյան ալիքին` լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ։ 

Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։ Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող ԶԼՄ-ների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։

Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ»։