Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամենակարևորը այն ա, որ մարդ իր երկրում ազատ ա ապրում, օրենք կա, կարևորը՝ օրենք կա». Մեծամորցիների արձագանքը՝ Փաշինյանի այցին

«Ամենակարևորը այն ա, որ մարդ իր երկրում ազատ ա ապրում, օրենք կա, կարևորը՝ օրենք կա». Մեծամորցիների արձագանքը՝ Փաշինյանի այցին
Հասարակություն
16:59, 07 июнь 2021
«Գիտենք, որ հանգիստ ապրում ենք, մեր էրեխեքի գլուխը Քոչարյանը կերավ»,«Փաշինյանի ցավը տանեմ: Մենք չենք պարտվել, չենք նվաճվել, չենք էլ նվաճվելու՝ ի պատիվ Փաշինյանի»,«Նա ամենազնիվ ղեկավարն ա եղել»: Այսպիսին էին Մեծամորի բնակիչների արձագանքը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հասցեին, ովքեր հավաքվել էին հանդիպելու նրան:

«Քոչարյանը, որ փողեր ա բաժանում, թող թասիբ ունենար փողերը հաներ, զենք առնեին, գնային եվրոպացիների ոտերը պաչերին, զենքեր առնեինք, ամբողջ թուրքերին քշեին, ոչ թե սամալյոտով ուղարկեն գերիներին բերեն, Քոչարյանը ասի չտաք գերիներին», - նշեց հավաքի մասնակիցներից մեկը: 

Լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները Նիկոլ Փաշինյանից, մի տիկին ասաց. «Իրան ենք վստահում, խելացի մարդը իրան կվստահի ու մինչև վերջ առաջ կգնանք: Ամենակարևորը այն ա, որ մարդ իր երկրում ա ապրում ու ազատ ա ապրում: Օրենք կա, կարևորը օրենք կա: Մենք 4 շունչ ենք, բոլորս իրան ենք ընտրելու»:

Մասնակիցներից մեկն էլ նշեց, որ կարծում է, եթե Փաշինյանը  չընտրվի, Հայաստանը կկործանվի. «Աստված չանի դուրս գա, Հայաստանը կկորածանվի, թուրքրեը մտնելու են Հայաստան: Աստված չանի, բոլորս պիտի ձայներս տանք իրան: 8 հոգի ընտրող ունեմ, 8-ն էլ իրան ենք տալու»: