Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Ջրականի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ

Այսօր Ջրականի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ
Հասարակություն
20:17, 07 июнь 2021
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն. տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560։