Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր շուկայում կառուցվող թվով 5 առանձնատան տանիքի աշխատանքները ավարտման փուլում են

Կարմիր շուկայում կառուցվող թվով 5 առանձնատան տանիքի աշխատանքները ավարտման փուլում են
Հասարակություն
22:51, 07 июнь 2021
Արցախի Կարմիր Շուկա համայնքում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը։ 

«ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող՝ 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են։ Համայնքում կառուցվող թվով 5 առանձնատան տանիքի աշխատանքները ավարտման փուլում են։ Շինաշխատանքներն իրականացնում է «Հիմնաքար» ՓԲ ընկերությունը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։