Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ անձանց

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ անձանց
Հասարակություն
17:53, 20 апрель 2023
Ադրբեջանում պահվող հայերին են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Գերեվարված անձինք Կարմիր խաչի ներկայացուցիչների օգնությամբ նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ են հաստատել իրենց ընտանիքների հետ:

Հավելենք, որ Ադրբեջանը հաստատում է 33 անձի գերությունը: