Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում 14-ամյա երեխան վայր է ընկել ծառից և մահացել

Ստեփանակերտում 14-ամյա երեխան վայր է ընկել ծառից և մահացել
Հասարակություն
16:52, 08 июнь 2021
Ստեփանակերտում հունիսի 8-ին 14-ամյա երեխան բարձրացել է ծառը, վայր է ընկել և մահացել: Այս մասին  հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ոստիկանության կայքէջը:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն  երկաթյա սանդուղքով բարձրացել է տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: