Ծրագրավորող դառնալու Արտավազդի երազանքը կիսատ մնաց․ նա այսօր կդառնար 20 տարեկան

Հասարակություն
Այսօր՝ հունիսի 8-ին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արտավազդ Ասատրյանի ծննդյան օրն է։ Արտավազդն այսօր կդառնար 20 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոնում հավաքվել էին Արտավազդի հարազատները և ընկերները։
2019 թվականի հուլիսի 19-ին Արտավազդը զորակոչվեց ՀՀ բանակ։ Եղբայրը՝ Կարապետ Ասատրյանը, արդեն իսկ ծառայում էր Պաշտպանության բանակում՝ Մարտունիում։ Արտավազդը որոշում է չմասնակցել վիճակահանությանը և մեկնել եղբոր մոտ՝ Մարտունի։
Մայրը՝ Մարինե Մարկոսյանը պատմում է, որ Արտավազդը գոհ է եղել ծառայությունից, միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է։ Նույնն ասում է նաև եղբայրը՝ Կարապետը։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին Արտավազդը և Կարապետը բարձրացել են դիրքեր՝ հերթափոխի։ Մեկ օր անց՝ գիշերը, սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ի գիշերը, ժամը 12-ին մեզ ասացին, որ այդպիսի բան է լինելու, բայց ոչ մեկս չէինք մտածում, որ այդպես կլիներ, մտածում էինք հերթական հեռախոսագիրն է, բայց ամեն դեպքում պատրաստ էինք։ 27-ի առավոտյան սկսվեց, բայց էդ մասշտաբով չէինք սպասում ոչ մեկս»,- պատմում է Արտավազդի եղբայրը՝ Կարապետը։
Եղբայրները եղել են դիրքերի տարբեր հատվածներում։ Կարապետը եղբորը վերջին անգամ տեսել է հոկտեմբերի 2-ին, ապա տեղափոխվել է այլ ուղղություն՝ օգնության հասնելու։ Հոկտեմբերի 5-ին Կարապետը հեռախոսով խոսել է եղբոր հետ, սակայն վերջինս չի ասել, որ իրենց տեղափոխում են Ֆիզուլի, ապա՝ Ջաբրաիլ։ Հոկտեմբերի 6-ին Արտավազդը վիրավորում է ստանում։ Արտավազդի ծառայակիցները մի կերպ հանում են Արտավազդին մարտի դաշտից և տեղափոխում հոսպիտալ, որտեղից շտապ տեղափոխում են Գորիս։ Գորիսում Արտավազդին վիրահատում են, ապա՝ ուղղաթիռով տեղափոխում Երևան, սակայն ճանապարհին Արտավազդը մահանում է։
Եղբայրը՝ Կարապետը, պատմում է, որ Արտավազդը հեշտությամբ է հարմարվել ծառայությանը։ «Ասում էր՝ դե ծառայություն է էլի, դժվար էլ կլինի, հեշտ էլ։ 2 տարի է, կապրենք՝ կգնանք, 2 տարուց էլ ստեղ չենք լինի», - նշում է եղբայրը։ Արտավազդը մտադիր էր վերադառնալ և ծրագրավորում սովորել։ Ինքը՝ Կարապետը, սովորում է Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վովա Հակոբյան