Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անկախ դիտորդ» դաշինքը այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել գլխավոր դատախազին․ Դանիել Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» դաշինքը այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել գլխավոր դատախազին․ Դանիել Իոաննիսյան
Հասարակություն
14:31, 09 июнь 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Անկախ դիտորդ» դաշինքը այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել գլխավոր դատախազին կապված՝

1.  ՀԱԿ-ի ցուցակի 4-րդ համար հանդիսացող Հայկ Մաղաքելյանի մասով՝ փաստաթուղթ կեղծելու և օտարերկրյա քաղաքացի չլինելու մասին կեղծ հայտարարություն տալու հետ.

Մաղաքելյանը, մասնավորապես, ըստ առկա տվյալների, վերջին 4 տարում ունենալով ՌԴ քաղաքացիություն՝ հայտարարություն էր տվել այն մասին, որ այդ ընդացքում միմիայն ՀՀ քաղաքացի է եղել (ՔՕ հոդված 314.1) և, չստանալով Ոստիկանությունից համապատասխան տեղեկանք, ԿԸՀ է ներկայացրել կեղծված կնիքով կեղծ տեղեկանք (ՔՕ հոդված 325):

2. Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի մասով՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հետ.

Արզաքանցյանը, մասնավորապես, իր՝ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի միջոցով մեկտեղում է քարոզչությունն ու բարեգործությունը (ՔՕ հոդված 154.2)»: