Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի թեկնածուն ներկայացել է Սյունքի՝ Տաթև խոշորացված համայնքի ղեկավար․ մարզպետարանը հերքում է

«Հայաստան»  դաշինքի թեկնածուն ներկայացել է Սյունքի՝ Տաթև խոշորացված համայնքի ղեկավար․ մարզպետարանը հերքում է
Հասարակություն
18:15, 09 июнь 2021
Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել․

Հունիսի 8-ին Գորիս համայնքում  նախընտրական քարոզարշավի ընթացքում Մուրադ Սիմոնյանը ներկայացվել է որպես Տաթև խոշորացված համայնքի ղեկավար, Գոռ Մինասյանը՝ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար։ Տեղեկացնում ենք, որ Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը լրացել է 2021թ․ փետրվարի 22-ին, ու նա տվյալ  համայնքի ղեկավարը չէ, այս պահին Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Արթուր Մաթևոսյանն է

Գոռ Մինասյանն աշխատանքից ազատվել է 2021թ․ մայիսի 25-ին, ներկա պահին Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը Կառլեն Արշակյանն է։